Պատկերավոր Հայելուսին
Ավելի լավ է ուշ, քան երբեք - ահա և նախորդ գրառման մեջ նկարագրված Հայելուսնի տարբերակը՝ պատկերավոր։
Նկատի ունեցեք, որ նկարներում մասշտաբը պահպանված չէ։ Իսկ այն փաստը, որ պատկերված է արտացոլանքի հաղթանակը, այս տարբերակի տեսական իրագործելիությանը ամենևին չի հակասում։
Պարզապես Հայելուսին
U - Դուք, M - սֆերիկ հայելի, C - M հայելու կորության կենտրոն, R - Ձեր արտացոլանքը։
Հայելուսին՝ հարթ հայելու օգտագործմամբ
U - Դուք, M - սֆերիկ հայելի, C - M հայելու կորության կենտրոն, F - հարթ հայելի, R1 - Ձեր արտացոլանքը M֊ում, R2 - R1֊ի արտացոլանքը (կեղծ պատկերը) F֊ում, R3 - R2֊ի արտացոլանքը (իրական պատկերը) M֊ում։
Օգտակար հղումներ
Անգլիական Վիքիպեդիայի՝ կոր հայելիներին նվիրված հոդվածում լավ ներկայացված է գոգավոր հայելում պատկերի ձևավորումը։