Միրոշամբո
Չինգաչունգով պարտության մատնի՛ր արտացոլանքիդ
Մրցանակ
Մրցանակը մեկնարկում է ֏10,000֊ից և ամեն օր աճում է ֏1,000֊ով մինչև մրցույթի ավարտը։
Ավարտի պահին՝ ։
Հովանավոր
Ռեբելեոն ՍՊԸ
Պայմաններ
-
Մասնակիցը պետք է իրական ժամանակում չինգաչունգ խաղա իր իսկ արտացոլանքի հետ և հաղթանակ տանի հինգ խաղից առնվազն երեքում՝ և՛ քարով, և՛ մկրատով, և՛ թղթով։
-
Լուծումը ցուցադրող տեսանյութի հղումը պետք է հրապարակել մրցույթի քննարկման էջում, որից հետո նույն լուծումը պետք է կրկնել մրցույթի կազմակերպչի ներկայությամբ Երևանում։
-
Մրցանակը վճարվելու է ՀՀ դրամով բանկային փոխանցման միջոցով՝ նվազեցված կիրառելի հարկերի չափով։
-
Մասնակիցները, հաղթողը ներառյալ, պահպանում են բոլոր իրավունքները մրցույթին մասնակցելիս ստեղծված՝ մտավոր սեփականության իրավունքով պաշտպանվող բոլոր արդյունքների (այդ թվում՝ գյուտերի, նորարարությունների, տեսանյութերի) նկատմամբ։
Հավելյալ հորդոր
-
Կոչ եմ անում մասնակիցներին իրենց իսկ սոցիալական էջերում կամ մրցույթի քննարկման էջում կիսվել սույն առաջադրանքի լուծման զանազան (այդ թվում՝ ամենախելահեղ) տեսականորեն հնարավոր տարբերակների գաղափարներով։
-
Ցանկալի է, որպեսզի մասնակիցները փաստագրեն (տեսանկարահանման և/կամ գրավոր ձևով) և առցանց հրապարակեն լուծման վրա իրենց աշխատանքի ընթացքը ևս։